28/11/2014 19:34
Եղվարդի մանկապարտեզից 9 սան տեղափոխվել է հիվանդանոց
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մանկապարտեզից այսօր երեկոյան Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 սան:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հավելելով, որ երեխաների մոտ նկատվել են աղիքային խանգարման երևույթներ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ անմիջապես Եղվարդ է մեկնել նախարարության մասնագետների խումբը, ովքեր տեղում իրականացնում են համաճարակաբանական հետազոտություններ:
Արդյունքների մասին լրացուցիչ հետագայում կտեղեկացվի: