28/11/2014 16:25
«Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը կնպաստի արտագաղթի ավելացմանը»
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը թյուրիմացությունների շարքից է, որում առկա բազմաթիվ չլուծված դրույթները մեծ դժվարություններ են ստեղծել ողջ հանրության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը:
Նրա խոսքով՝ այս օրենքը հանգեցնելու է արտագաղթի, քանի որ մի երկրում, ուր գործազրկությունը հասնում է 20 %-ի, աղքատությունը գերազանցում է 30 %-ը, իսկ պետական պարտքն էլ հատում է 5 միլիարդ դոլարի սահմանը, կենսաթոշակային բարեփոխումներ ասվածը բոլորովին էլ բարեփոխում չէ և կդառնա ազգի սերուցքի արտահոսքի պատճառ:
Եթե Կառավարության հետ այս հարցով քննարկումներ եղել են, ապա դրանք, նրա խոսքով, ընդամենը ֆորմալ բնույթ են կրել, ասելու համար, որ նման քննարկումներ եղել են: