29/11/2014 11:21
ԱԺ օրակարգում` 169 հարց և 34 միջազգային պայմանագիր
Դեկտեմբերի 1-4-ը չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 169 հարց և 34 միջազգային պայմանագիր: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և դեկտեմբերի 1-4-ի չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա ԱԺ դեկտեմբերի 1-ի նիստում: