29/11/2014 12:11
Գարեգին Գաբրիելյանը՝ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.
Գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ»,- ասված է հրամանագրում: