29/11/2014 13:06
Հայպետհիդրոմետ. Կանխատեսվում է տաք և ձնառատ ձմեռ
Այս տարի ձմեռը կլինի տաք և ձնառատ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին ջերմաստիճանը լինելու է նորմայից 1-2 աստիճան բարձր. սպասվում է մեր կլիմիայական պայմանների համեմատ նորմայից տաք ձմեռ»,-ասաց Գ. Սուրենյանը:
Դեկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակը, բանախոսի վստահեցմամբ, տաք կլինի, իսկ ամսվա վերջին ջերմաստիճանը կնվազի. Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում, իսկ Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կարող է բարձրանալ մինչև 10 աստիճան:
«Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում ցուրտ օդային հոսանքների ներթափանցման պատճառով ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով»,- ասաց նա: