29/11/2014 10:37
Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում, դեկտեմբերի 1-3-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին` հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Երևանում նոյեմբերի 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Դեկտեմբերի 1-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: