29/11/2014 10:08
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարդան Միլիտոսյանը տաքսի է վարում
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, (1976, 1978), աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր (1976, 1978), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976), հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ (1976) գյումրեցի Վարդան Միլիտոսյանը տաքսի է վարում։
Պարզվում է՝ նա ստիպված է նաև այսկերպ՝ որպես լրացուցիչ միջոց, հոգալ իր ընտանիքի կարիքներն արդեն մի քանի տարի շարունակ։ Չեմպիոնը, իհարկե, չի համարում, թե իրերի առկա դասավորությունն օրինաչափ է ու իր տեղը մեքենայի մոտ է, բայց և չի չարացել։ Ասում է՝ սիրում է իր հայրենիքը, իսկ հեռացողներին նա չի հասկանում։
«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմել է, որ 2004 թվականին Գյումրիի ծանրամարտի մարզադպրոցի տնօրենի պաշտոնը թողնելուց հետո սկսել է տաքսի քշել: «20 տարի դպրոցի տնօրեն աշխատեցի, պատրաստել եմ շատ աշակերտներ: Իմ աշակերտներից մեկը Յուրի Վարդանյանն է, մեկը՝ Իսրայել Միլիտոսյանը: Նրանց առաջին ճանապարհը ես եմ բացել: Հիմա մարզադպրոցում մարզիչ եմ աշխատում: Աշխատում ենք երեխաներին օգնում ենք: Այնպես որ ամեն ինչ լավ է, աշակերտները ինձանից գոհ են»,- նշել է նա: