29/11/2014 09:55
Փաշինյանի նախաձեռնության իրական հասցեատերը Եռյակն է
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանի «Իմպիչմենթի մասին նախագիծը» ոչ այնքան նախագիծ է նախագահի պաշտոնանկության մասին, որքան ուղերձ, որի հասցեատերը Եռյակն է: Ինչպես ցանկացած քայլ, որն արվում է ինչ-որ մեկին «ինադու», այս քայլը որոշակի հարցեր է առաջացնում: Մասնավորապես, ո՞վ ասաց, որ լինել ընդդիմադիր, պարտադիր նշանակում է պայքարել արտահերթ ընտրությունների համար և եթե հանկարծ պարզվում է, որ դու անհապաղ իշխանափոխություն չես պահանջում, ուրեմն իսկական ընդդիմադիր չես:
Հնարավոր չէ՞ ունենալ ընդդիմադիր հայացքներ, համաձայն չլիներ իշխանությունների կողմից տարվող արտաքին, ներքին և առաջին հերթին տնտեսական քաղաքականության հետ և պայքարել, որ քո կուսակցությունը հաղթի հերթական ընտրություններում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: