29/11/2014 10:02
Քաղսի գյուղում տագնապով սպասում են, թե ինչպես կվերջանան ընտրությունները
Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, որտեղ դեկտեմբերի 14-ին համայնքապետի ընտրություններ են անցկացվելու, բավականին լարված իրավիճակ է ստեղծվել: Ընտրապայքարն ընթանում է ՀՀԿ-ական երկու թեկնածուների` գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանի և գյուղապետի նախկին թեկնածու Սահակ Ալեքսանյանի մեջ: Վերջինս Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է: Այս մասին գրել «Հրապարակը»:
Գյուղում տագնապած են, թե ինչպես կվերջանան այս ընտրությունները: Ընտրությունների ելքը միանգամայն անկանխատեսելի է: Գյուղն անհամբեր սպասում է, թե երբ կվերջանան ընտրությունները և ամենակարևորը, որ որևէ միջադեպ չլինի: Ավագանու անդամ Ջոնիկ Մանուկյանը, ով Սահակ Ալեքսանյանի կողմնակիցն է, «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ ոչ մի լարվածություն չկա, մյուս թեկնածուի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են: