29/11/2014 11:12
Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Գավառի, Մարտունու, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղում է ձյուն:
Եղեգնաձորում(Ելփինի տարածաշրջանում) Սիսիանի - Գորիս ճանապարհահատվածում, Կապանում և Բերդում մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: