29/11/2014 12:58
Սուրբ առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրը:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, ովքեր գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում:
Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում, որը լի է հավատով և ջերմեռանդ սիրով դեպի մայր եկեղեցին:
Ամեն տարի սուրբ առաքյալների հիշատակության օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Հայ Առաքելական եկեղեցին սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչների` Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի երկրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը: