16/12/2014 20:33
Երևան-Գառնի երթուղու ավտոբուսներն այսօր չե՞ն աշխատել
Այսօր Երևան-Գառնի ուղևորափոխադրումներ իրականցվել են միայն միկրոավտոբուսներով, ավտոբուսները գործադուլ են արել: Այս մասին Aysor.am-ին հայտնեց Գառնիի բնակիչներից Արամը:
Նա նաև նշեց, որ այսօր է Երևանից գնացել է Գառնի, միկրոավտոբուսների ուղավերձը եղել է, ինչպես միշտ 250 դրամ, սակայն նախօրեին ուղավարձը 300 դրամ էր:
Վարորդներից մեկը, ըստ Արամի, դժգոհել է, որ Երևան-Գառնի տրանսպորտային գիծը սպասարկող սեփականատերերը վարձը բարձրացրել են` դարձնելով այն 30 000 դրամ, իրենք էլ չեն կարողանում այդ գումարի տակից դուրս գալ. կա՛մ պետք է թանկացնեն, կա՛մ գործադուլ անեն:
Գեղամը փոխանցեց, որ վաղը նաև միկրավտոբուսներն են գործադուլ անելու. «Կանգառներում մարդիկ կանգնած էին, մի կերպ խցկված գնացել-եկել ենք»,- ասաց նա:
Գառնի գյուղի բնակչուհի Սուսանան Aysor.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ գյուղը զբոսաշրջային է, սակայն երեկոյան ժամը 6-ից հետո տրանսպորտ Գառնիից չի աշախտում, որը դժվարացնում է և՛ զբոսաշրջիկների, և՛ համայնքների` Գառնի, Գողթ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ, երթևեկը:
Նշենք, որ Երևան-Գառնի գծի տրանսպորտը չի հասնում այդ ուղղության ամենավերջին գյուղ` Գեղարդ, որը գտնվում է բարձրադիր հատվածում, իսկ Գողթի բնակիչները ստիպված են մի քանի կմ քայլել` հասնելու համայնքի միակ կանգառին, որտեղից կարող են օգտվել դեպի Երևան շարժվող տրանսպորտից:
Aysor.am-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը հավաստիացրեց, որ նախարարության հսկողության տակ գտնվող որևէ երթուղի ուղևորավարձը չի թանկացրել. Իրականացնում են ամենօրյա մոնիտորինգ: Նախարարությունը կիմանա, ամեն օր գնացող-եկողն ի՞նչ իմանա: