16/12/2014 20:20
ԱԺ-ն վավերացրել է Ասիական զարգացման բանկից 49 մլն դոլարի վարկ վերցնելու համաձայնագիրը
ՀՀ Ազգային ժողովում քննարկել է երկրի էլեկտրամատակարարման համակարգի զարգացման համար Համաշխարհային բանկի վարկի հարցը: Վարկի չափը 40 մլն դոլար է, 25 տարի ժամկետով՝ 10 տարվա արտոնագրային ժամանակահատվածով:
Ծրագրով նախատեսվում է փոխել 220 կվ-անոց «Հաղթանակ» և «Չարենցավան 3», ինչպես նաև 110 կՎ-անոց «Վանաձոր 1» կայանները:
Խորհրդարանը ստորագրել է Հայաստանի՝ Ասիական զարգացման բանկից «Ենթակառուցվածքների կայունության պահպանման վարկային ծրագրով» 49 մլն դոլար ստանալու վերաբերյալ համաձայնագիրը:
Գումարը կտրամադրվի Հատուկ փոխառելիության իրավունքով՝ 25 տարի ժամկետով և 5 տարի արտոնյալ պայմաններով, տարեկան 2% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսվում է 2015 թ. սկսած քարտեզագրել հանրապետության բոլոր ճանապարհները:
ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Համաշխարհային բանկի 75 մլն դոլարի վարկային պայմանագիրը: «Զարգացման քաղաքականության II վարկ» ծրագիրը նախատեսում է աջակցություն ՀՀ պետական բյուջեին, միջոցները տրամադրվում են ՀԲ կառուցվածքում գտնվողն վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցով: