16/12/2014 19:33
Դավիթ Հարությունյան. Արտարժույթի փոխարժեքի տատանումների հարցով հարկավոր են փակ քննարկումներ և բաց որոշումներ
Արտարժույթի փոխարժեքի տատանումների հարցով հարկավոր են փակ քննարկումներ և բաց որոշումներ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով` բնակչության համար արտարժույթի տատանման ռիսկերը հնարավոր են, օրինակ, արտարժույթով վարկերի վերադարձի հետ կապված, բայց բոլոր քննարկումները պետք է անել միայն այն բանից հետո, երբ փոխարժեքը կկայունանա:
«Բնականաբար, պատգամավորները հանդես կգան այդ հարցի վերաբերյալ քաղաքական հայտարարություններով, բայց վստահ չեմ, որ մասնագիտական դաշտում լուծումներ պետք է փնտրել հենց այստեղ»,- ասաց Դ. Հարությունյանը: