17/12/2014 12:13
Ա.Աշոտյան. Հայերենը աշխարհում 47-րդն է. նոր մոտեցումների կարիք կա
«Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանի հետազոտական խումբը հրապարակել է խիստ հետաքրքիր մի հետազոտության արդյունքներ, որոնք վերաբերում են ժամանակակից տեղեկատվական դաշտում լեզուների օգտագործման, տարածման և ազդեցության խնդիրներին: Ուսումնասիրվել են լեզուների օրգտագործումը թարգմանչության մեջ, հրապարակումները WIKIPEDIA հանրագիտարանում, TWITTER-ում և այլ սոցիալական ցանցերում: Հայտնաբերվել են ժամանակակից աշխարհում գիտելիք ստեղծող և տարածող հիմնական լեզուները և միջլեզվական կապերը: Անգլերենը աներկբա առաջատար է: Հաջորդ տեղերը զբաղեցնում են ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը և ռուսերենը: Հայերենով թարգմանությունների մեծամասնությունն արվել է ռուսերենից: Իրենց հերթին ռուսերեն հիմնականում թարգմանվում են անգլերենից: Այսինքն, այս կամ այն գիրքը մինչև ռուսերենով լույս չի տեսնում, հայերենով այն ունենալու հավանակությունը ցածր է:
Իդեպ, հայերենը գրքերի ենթաբաժնում 47-րդն է աշխարհում»,- Facebook-յան իր էջում գրառել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով.
«Ուստի մեր լեզվով ժամանակակից այս կամ այն գրականություն ունենալու շղթան այս պահին ունի հետևյալ հիմնական տեսքը ` ԱՅԼ ԼԵԶՈՒ - ԱՆԳԼԵՐԵՆ - ՌՈՒՍԵՐԵՆ - ՀԱՅԵՐԵՆ:
Նոր մոտեցումների կարիք կա: Մտածենք»: