Հրանտ Բագրատյան.  ԴՐԱՄ, Յ՞Ո ԵՐԹԱՍ

17/12/2014 11:39

Հրանտ Բագրատյան. ԴՐԱՄ, Յ՞Ո ԵՐԹԱՍ


«Արտարժույթի շուկայում էպիկական իրավիճակ է։ Այս պահին (16-ը դեկտեմբերի 2014թ երեկոյան ժամը 23։30) դոլարի արժեքն է 550, իսկ եվրոյինը 690։ Պաշտոնական փոխարժեքներն են՝ 490.34 և 614.2։ Մեկ ամիս առաջ (16.10.2014) դոլարի և եվրոյի փոխարժեքները համապատասխանաբար կազմել են 415.5 և 517.9։ Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ պաշտոնապես արժեզրկվել է 18.6%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 18%-ով։ Շուկայական կուրսով՝ համապատասխանաբար 32.5 և 33.2%։ Սա աղետ է։ Միշտ ասում էինք դրամի կուրսն իջեցրեք, հանդարտ ձևով, այլապես գահավիժելու է։ Եվ ահա խնդրեմ»,- այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը գրել է նաև.

«ԿԲ-ն և Կառավարությունը չգիտեն ինչ անեն։ ԿԲ-ն հայտարարություններ է անում, թե իբր դրսից եկած սպեկուլյատիվ երևույթ է։ Իբր ի՞նչ։ Արժույթային շուկան հենց սպեկուլյատիվ էլ պիտի լինի։ Եթե կա ազատ փոխարժեք, ապա սպեկուլյացիան նրա տարերքն է։ Իրենք են սպեկուլյատիվ, բա դ՞ուք։ Կամ կառավարության մրցակցային քաղաքականության գծով պատասխանատուն հայտարարում է. թույլ չեմ տա, որ տեղական արտադրողը գին բարձրացնի։ Այսինքն, օղի, գազ կամ բենզին ներմուծողը կարող է գին բարձրացնել՝ կապված դրամի արժեզրկման հետ, բայց գյուղացին կարտոֆիլի գին չի կարող բարձրացնել։ Ինչո՞ւ։ Տնտեսագիտության ո՞ր կանոնի համաձայն։ Այս երկրում, ի վերջո, կան տնտեսագետ-գիտնականներ, հարյուրավոր դոկտորներ, հազարավոր թեկնածուներ, ակադեմիկոսներ կան, մասնագիտացված համալսարան կա։ Ո՞ւր են։ Պետք է չէ՞ ելույթ ունենալ և լուծումներ առաջարկել։ Բացառությամբ մի 2-3 հոգու մնացածը պարզապես լռում են։ Մինչդեռ ամեն ինչ խորտակվում է։

Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում դրամի հետ։ Մեծ հաշվով դրամի արժեզրկումը կապված է 3 գործոնի հետ։ Առաջինը՝ դրա անհասկանալի արժևորումն էր 2004/05-2007/08թթ՝ 595-ից մինչև 305։ Ռ. Քոչարյանը մեմուարներ է գրում առանց դույզն իսկ պատկերացնելու, որ արժևորումը բերում է սպառման արհեստական ընդլայնման (այժ ժամանակներից սկսած մի անգամ չէ, որ սպառման ծավալները գերազանցել են ՀՆԱ-ն) և ՀՆԱ արագացված աճի՝ ապագայի հաշվին։ Ինչպես արդեն ասել եմ, շուտով կհրապարակեմ գիտական հոդված քոչարյանական երկնիշ աճի վերաբերյալ և բոլորիդ պարզ կդառնա, թե դա ինչ էր։ Իսկ մինչ այդ նշեմ, որ նա ոչ միայն օգտվեց մինչ իր իշխանության գալը նախկինների օրոք իրականացված բարեփոխումներից, այլև արվեցին քայլեր, որոնք կանխարգելեցին ապագա, Քոչարյանից հետո եկած, կառավարության տնտեսական աճի հնարավորությունները։ Հանձինս այն ժամնակվա ԿԲ Նախագահ Տ. Սարգսյանի Քոչարյանը լավ գործընկեր էր գտել. տրանսֆերտների հաշվին դրամն արժևորվում էր և մարդկանց կենսամակարդակն արհեստականորեն բարձրանում էր։

Մի անգամ չէ, որ ելույթ ենք ունեցել և նշել, որ տրանսֆերտները պետք է դիտարկել իբրև աշխատանքային ծառայությունների արտահանում, հաշվառել իբրև այդպիսին, իսկ դրամի ազատ փոխարժեքը սահմանել միայն այն բանից հետո, երբ դրանք (կամ դրանց մի մասը) ստերիլիզացվել են։ Բայց ասողին լսող էր պետք։ Տ.Սարգսյանն “իր” տեսությունն ուներ։ Այդ ժամանակ մեր բախտը չբերեց նաև այն առումով, որ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչները (Մենքյու կամ Մեքյու, Օմես) ցածրորակ, գնվող մասնագետներ էին։ Տեսություն էին մոգոնել, որ իբր թե Հայաստանում դրամը արժևորվում է աշխատանքի արտադրողականության աճի պատճառով։ Սերժ Սարգսյանը, դառնալով Նախագահ, ավելի մեծ սխալներ արեց, քան Ռ.Քոչարյանը։ Տ.Սարգսյանին պատժելու փոխարեն նրան վարչապետ կարգեց։ Ս.Սարգսյանին բնորոշ է տնտեսական զարգացման անբավարար մտածելակերպը և այդ իմաստով նա ազդեցության տակ ընկնող մարդ է։ Իսկ Տ. Սարգսյանը, հիմա արդեն չկարողանալով ապահովել տնտեսական աճ, ինքը սկսեց քննադատել քոչարյանական տնտեսական աճը։ Իրականում նա ստիպված էր ինքն իր դեմ ելնել։

Դրամի կտրուկ արժեզրկման երկրորդ գործոնը նավթի գներն են։ Ավելի ճիշտ կլինի ասել .... գլոբալ աշխարհում դրամի մենաշնորհացումը։ Այո, այո, մեծ հաշվով նավթի գնի խնդիր չկա։ Բանն այն է, որ աշխարհի տնտեսություն գլոբալացել է, իսկ վալյուտան՝ ազգայնացել։ Հիմնականում դոլարն ու մի քիչ էլ եվրոն են սպասարկում շուկան։ Այս պայմաններում, ինչպես ես պնդում եմ Մեգաէկոնոմիկայի իմ հեղինակած տեսության մեջ, գին հասկացությունը հարաբերական է։ Որովհետև գնանշում կատարող արժույթի (տվյալ դեպքում դոլարի) էմիսիան անվերահսկելի է։ Այն հանձնված է արժույթի տիրոջ՝ ԱՄՆ ողորմածությանը։ Այս տերն էլ ինչ ուզում անում է. կարող է մեկ օրում արժեզրկել ձեր դոլարային խնայողությունները և հակառակը, կարող է իր երկրում ներքին պարտք ձևակերպել և հետո այն արտահանել մեկ այլ երկիր, կարող է իր երկրում փոքրիկ տնտեսական ցնցում առաջացնել, բայց հիմնովին քանդել ձեր տնտեսությունը։ Սա մեգաէկոնոմիկա է։ Ի դեպ, այն մեր հայ հասարակագիտական մտքի կողմից վերջին 2 հազար տարիներին ստեղծված հազվագյուտ ուսմունքներից է։ Եվ դրան պետք է լուրջ վերաբերվել։ Հիմա նավթի գներն իջնում են։ Բնականաբար տուժում են նավթն արտադրողները և պետք շահեին նավթ կամ նավթամթերք ներկրողները։ Բայց մեգաէկոնոմիկան թույլ է տալիս տեղերով փոխել տուժողներին ու շահողներին։ Սաուդյան Արաբիան և OPEC անդամ երկրները անընդհատ ավելացնում են նավթի արդյունահանումը։ Սակայն նավթի արդյունահանումն այդ երկրների կողմից ավելացել է համաչափ՝ մի քանիսից մինչև մի երկու տասնյակ տոկոս ըստ օրերի։ Իսկ ահա գինը նվազել է արդեն ավելի քան 2 անգամ (117-ից 55)։ Կարծում եք Սաուդյան Արաբին տուժում է (նավթի գինը բյուջետավորել էր 78 դոլար) կամ Քուվեյթը (բյուջետավորել էր 80 դոլար) կամ Վենեսուելան (90 դոլար)։ Ոչ։ Վախենամ, որ էականորեն չի տուժում նաև Ադրբեջանը։ Ո՞վ ասեց, որ մեգաեէկոնոմիկայում նավթից ստացված հասույթը ձևավորվում է միայն գնից։ Ի վերջո գինը դոլարով կամ դոլարով գնանշված արժեթղթերով չի չափվում։ Ին՞չ գիտեք որ մեխանիզմներ չկան այդ այսպես կոչված արժեթղթերը տպել և ուղարկել նավթարդյունահանող որոշ երկրներին։

Ընդ որում նավթի գինը մնում է միասնական։ Կամ ի՞նչու չի կարելի այդ այսպես կոչված կորուստները փոխհատուցել ռազմական մատակարարումներով, ապրանքներով, արտոնություններով և այլն։ Իսկ ահա ում որ պետք չէ, նման “պարգևատրումներ” կարելի է չտալ։

Եվ առաջին հերթին ՌԴ-ին (մինչև կսովորի իրեն ճիշտ պահել Ուկրաինայում) և Իրանին։ Իսկ այս երկուսը ՀՀ ամենակարևոր գործընկերներից են։ Հարվածը ռիկոշետով հասնում Հայաստանին երկու պատճառով։

Առաջին, ՌԴ ռուբլին և տնտեսությունն անկում են ապրում, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտները պակասում են։ Առաջ անցնելով ասեմ, որ, այնուամենայնիվ սա չէ դրամի գահավիժման հիմնական պատճառը։ Որքան հասկացա, ըստ ԿԲ տվյալների,  հունվար-հոկտեմբերի տրանսֆերտների ծավալը պակասել է մի քանի տոկոսով։

Երկրորդ, Հայաստանը իբրև էներգակիր ներմուծող երկիր պիտի շահեր՝ քանզի պետք է հսկայական տնտեսումներ ունենար նավթի ու գազի գնումների ժամանակ։ Բայց արի ու տես, որ, նախ, ՌԴ-ից ներմուծվող մեր գազի գինը կապ չունի նավթի գնի հետ (ինչպես, օրինակ, ԵՄ երկրների համար է նախատեսված) և մեր նավթամթերքներ ներմուծող Ռոսնեֆտ-Արմենիան մենաշնորհ ունի։ Իսկ ո՞վ է այս որոշումների պատասխանատուն։ ՀՀ իշխանությունները։

Հիշենք 2013-ի դեկտեմբերի 2-ի գազային համաձայնագիրը (տեսաք որ քննություն չբռնեց), ինչպես նաև ոչ սակագնային որոշումը Ռոսնեֆտի մենաշնորհի մասով։ Ահա այստեղ է թաղված շան գլխի մի մասը։

Եվ, վերջապես, դրամի կտրուկ արժեզրկման երրորդ պատճառը ԿԲ և մյուս մարմինների պրոֆեսինալ գործունեության անբավարար մակարդակն է։ Ինչպես ասվեց, տրանսֆերտներն ու Ռուսաստանի վիճակն ընդհանուր ֆոնն են, որը բերում է դոլարի թանկացմանը: Բայց մենք սպասում էինք կառավարելի, սահուն թանկացում, իսկ դա ԿԲ-ի մոտ ակնհայտ չի ստացվում: Կարծում եմ, այստեղ պրոֆեսիոնալ խնդիրներ կան, կապված Կենտրոնական բանկի գոծունեության հետ: Ոչ-ոք չունի մոգական լուծումներ։ Բայց մի քանի քայլ կարող էին վիճակը մեղմել։ Պետք է նկատի ունենալ հետևյալը։

- Ինչպիսի՞ն է վերջին երկու ամսում ամեն օր դրամի զանգվածի և մասսայի դինամիկան, ինչպես նաև դոլարի զանգվածի և մասսայի դինամիկան: Մենք այդպես էլ ԿԲ-ից չլսեցինք, թե ինչքան դոլար կա:
- Այնուհետև, ի՞նչու են մարտ-սեպտեմբեր ամիսներին ԿԲ միջազգային պահուստները պակասել ավելի քան 20 տոկոսով։
- Երրորդ հարցը ևս կա, որը նույնպես, եթե մենք իմանանք, կհասկանանք, թե ԿԲ-ն ճիշտ է աշխատել, թե չէ, որը պատասխանում է, թե ինչու սահուն չի լինում: Մասնավորապես, արվել են արդյոք ԿԲ-ի կողմից խոշոր վճարումներ, ասենք, վարկերի գծով:
- Չորրորդ՝ ԿԲ-ն փորձե՞լ է արդյոք կանոնակարգել դոլարի և արտարժույթի կանխիկն ո ւանկանխիկը բանկերում:
- Հաջորդը՝ փորձել է արդյո՞ք ԿԲ-ն կարգավորել վալյուտայի և դրամի հարաբերակցությունը բանկերում: Խոսքը արտարժույթի բաց և փակ դրությունների նորմատիվի մասին է:
- Վեցերորդ՝ ի՞նչպես են իրենց պահել մի շարք կարևորագույն, համակարգային ընկերություններ և բանկեր, այդ թվում ռուսական կամ օտարերկրյա։ Արդյոք չ՞են փորձել Հայաստանի միջոցով կանխիկ արտահանել:
- Յոթերորդ՝ դոլարի փոխարժեքի այս բարձրացումը կանխիկի պակասի հետևանք է, թե ընդհանրապես դոլարի պակասի հետևանք է:
- Ութերորդ, քանի անգամ ասել ենք, որ մեգաէկոնոմիկայի դարում ճիշտ կլինի, որպեսզի բնակչությունը ԿԲ-ում անմիջականորեն դեպոզիտներ դնելու հնարավորություն ունենա։ Չի արվել։
- Իներորդ, մեգաէկոնոմիկայի դարում ԿԲ-ն պետք տնտեսավարող սուբյեկտներին վարկավորելու հնարավորություն ունենա։ Չի արվել։ Մոռացեք երկհարկանի բանկային համակարգի մասին դասական պատկերացումները։ Ձեր հիշողությունից ջնջեք դասական դիխոտոմիան։
- Տասերորդ, ի՞նչու պետական պարտատոմսերի վաճառքը շեշտակիորեն չեն ավելացրել։ Ավելի վերջին սակարկությունները պարզապես ձախողել են։ Ի՞նչու։ Մեծացնեիք տոկոսը կամ պարտատոմսերը գրավիչ դարձնեիք։ Ի դեպ, ի՞նչու դրանք անմիջականորեն բնակչությանը չեն վաճառվում։
- Տասնմեկերորդ, ի՞նչու է դոլար-դրամ սակարկությունն իրականացվում միայն մեկ հարթակում (Nasdaq Omx)։ Ահա սրան են բերում մենաշնորհները։
- Տասներկուերորդ, ի՞նչու կտրուկ չի բարձրացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ընդհակառակը վերջին ամիսներին այն իջել է), ի՞նչու միջոցներ չեն նախատեսվել դրամական ներարկումները սահմանափակելու առումով, ի՞նչու են վարկերն, փողի բազայի և զանգվածի ցուցանիշները վերջին շրջանում աճել շատ ավելի արագ տնտեսության աճի տեմպերի համեմատ։

Այս հարցերի պատասխանները մենք չենք ստացել; Միայն սրանց պատասխանը թույլ կտա հասկանալ, թե ինչ կարելի է անել։ Իսկ մինչ այդ, ներեցեք, պետք է շտապ սահմանափակել աշխատավարձի վճարումները, սառեցնել խոշոր արժույթային դեպոզիտները, դադարեցնել դոլարային վարկերը բանկերի կողմից, արգելել բանկերին այսպես կոչված կամավոր հիմունքներով վերաձևակերպել ավանդային պայմանագրերը և այլն։ Կա՞նեք։

P.S. Ավելորդ չէ նշել, որ նման մի իրավիճակ էլ ունեցել ենք 1993-ին, երբ Տ.Սարգսյանի գլխավորած դրամի ներմուծման եռյակը կատարել էր փոխարժեքի սխալ հաշվարկներ և չէր նախատեսել դրամի ու դոլարի ազատ սակարկություն։ Իբրև կառավարություն նախաձեռնեցինք ԳԽ քննարկումներ և հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել նոր ներդրված դրամի փոխանակարժեքը կայունիացնելու պատասխանատվությունը։ Կարծեմ հենց դեկտեմբերի կեսերն էր։ Այդ իրավունքը ստացանք, անմիջապես նախաձեռնեցինք դոլարի բորսային վաճառք միանգամից 3 կետերում և իրավիճակը կայունացրեցինք արդեն դեկտեմբերի վերջին։ Իսկ հ՞իմա։ Մի բան պարզ է։ Կունենանք կենսամակարդակի 30%-ոց անկում և աղքատության ցուցանիշի բարձրացում մինչև 46-50%»-գրել է նա:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին Այսօր, 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում Այսօր, 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ Այսօր, 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Այսօր, 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու Այսօր, 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը Այսօր, 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Այսօր, 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում Այսօր, 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը Այսօր, 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք Այսօր, 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև Այսօր, 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը Այսօր, 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև Այսօր, 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Այսօր, 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն Այսօր, 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը Այսօր, 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից Այսօր, 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ Այսօր, 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր Այսօր, 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ Այսօր, 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ Այսօր, 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Այսօր, 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Այսօր, 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Այսօր, 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան Այսօր, 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան Այսօր, 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Այսօր, 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը Այսօր, 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով Այսօր, 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Այսօր, 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Այսօր, 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) Այսօր, 13:37 Կիրանցում դասադուլ է Այսօր, 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին Այսօր, 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան Այսօր, 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին Այսօր, 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու Այսօր, 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան Այսօր, 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) Այսօր, 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ Այսօր, 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է Այսօր, 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» Այսօր, 10:07 «Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել Այսօր, 10:05 Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական տալ․ ArmeniaSputnik Այսօր, 10:02 «Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա Այսօր, 10:00 «Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին Այսօր, 09:49 «Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ Այսօր, 09:47 «Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ 22/04/2024 23:39 Մանկական աճուկային ճողվածք. Ինչպես է արտահայտվում 22/04/2024 23:30 «Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում իրականացրին՝ կապված ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ»․ Ալեն Սիմոնյան 22/04/2024 23:21 Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են 22/04/2024 23:10 «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյանը՝ Տավուշի տարածքում գտնվող գյուղերում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին 22/04/2024 22:59 «Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար»․ Նիկոլ Փաշինյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը