17/12/2014 17:35
Ղրիմի հայերը պահանջում են վերադարձնել Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու մի մասը
Ղրիմի հայերի ընկերակցության նախագահ Վաղարշակ Մելքոնյանը հայտարարել է, որ դատախազությունում բողոքարկելու է Կերչի քաղաքային խորհրդի որոշումը, որը հայկական Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու մի մասը փոխանցել է մասնավոր անձի՝ սրճարան կառուցելու համար:
Allcrimea.net-ի փոխանցմամբ, Մելքոնյանը նշել է, որ քաղաքային խորհուրդը եկեղեցու մի մասը մասնավոր անձի է փոխանցել ապորինաբար:
Կերչի հայերի ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Գագիկ Զուրաբյանը հայտարարել է, որ գործարարի և հայ համայնքի միջև հակամարտությունը շարունակվում է 10 տարի:
Հավատացյալները բետոնապատել են եկեցեղու այդ հատվածը, որպեսի գործարարը չկարողնա սկսել սրճարանի կառուցումը:
Կերչի հայերը սպասում են, որ իշխանությունները կազգայնացնեն եկեղեցի և այն կփոխանցեն տեղի հայ համայնքին:
Նշվում է, որ Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին միակն է Կերչում: Այն կառուցվել է 19-րդ դարի կեսերին և գործել է մինչև 1928թ.-ը: Խորհրդային իշխանությունները եկեղեցին վերածել են մանկատան, ինչից հետո այն գործել է որպես կինոթատրոն: