17/12/2014 12:59
Ռուբլին կայունանալու միտումներ է դրսևորում
Tass.ru գործակալության փոխանցմամբ, դեկտեմբերի 17-ին ռուսական ռուբլին նկատելիորեն կայունացել է: Այսօր 12:10-ի տվյալներով բորսայում մեկ դոլլարը վաճառվել է 62,26 ռուբլով, իսկ եվրոն՝ 77,89 ռուբլով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին ՌԴ-ում եվրոն ու դոլարը նոր ռեկորդներ էին սահմանել: Մեկ եվրոյի փոխարժեքը, օրվա ընթացքում հասել էր 100 ռուբլու, այնուհետև նվազել մինչև 92 ռուբլի, իսկ մեկ դոլարի փոխարժեքը հասել էր 80 ռուբլու, այնուհետև նվազել էր մինչև 72 ռուբլի:
Ըստ Interfax.ru լրատվական գործակալության ՌԴ Ֆինանսների նախարարությունը պատրաստվում է վաճառքի հանել շուկայում առկա արժույթի ավելցուկը: