17/12/2014 11:26
Վազաշեն-Պառավաքար ճանապարհը հակառակորդի կրակոցների հետևանքով փակվել է
Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար ճանապարհի վտանգավոր հատվածը հակառակորդի կրակոցների հետևանքով կրկին փակվել է: Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Տավուշից՝ նշելով, որ այս պահին երթևեկությունը կատարվում է նորակառտույց շրջանցիկ ճանապարհով:
Ի դեպ, դեռ անցած տարվա հոկտեմբերից կառուցվող ճանապարհը դեռևս վերջնական շահագորման չի հանձնվել և դրա որոշ հատվածներ անբարեկարգ են:
Ճանապարհի շինարարության վրա աշխատող շինարարներից մեկը ևս փաստեց, որ Պազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածը փակվել է. քանի որ վերջին օրերին դրա վրա կրակոցներ են եղել: