17/12/2014 09:50
ՀՔԾ նախկին պետի որդուն ազատել են ԱԱԾ-ի քննչականից
Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի գլխին սև ամպեր են կուտակվել: Ըստ «Հրապարակի»՝ նախ, որդուն ազատեցին իրավապահ մարմիններից, հետո էլ բնակարանում խուզարկություն իրականացրին:
«Անդրանիկ Միրզոյանի որդին` Գորիկ Միրզոյանը, քննիչ էր ԱԱԾ քննչական վարչությունում: Այդ նույն ստորաբաժանումն իրականացրել է ՀՔԾ նախկին պետի տան խուզարկությունը: Դրա մասին մամուլն իմացել է 2 օր անց»,- գրել է թերթը: