17/12/2014 11:11
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: