17/12/2014 14:40
Երթուղայինի վարորդները սպառնում են գործադուլ անել՝ մինչև հարցին լուծում չտրվի
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր վաղ առավոտից հավաքված երթուղային տաքսիների մի քանի տասնյակ վարորդներ գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով գազի թանկացման դեմ:
Վարորդները պահանջում էին հարցին լուծում տալ, քանի որ գծատերերը իրենց ընտրության առաջ են կանգնեցրել՝ եթե չեն ուզում նախկին գներով աշխատել, կարող են աշխատանքից դուրս գալ:
Երևանի փոխքաղաքապետ Ալբերտ Գևորգյանի խոսքով՝ միակ լուծումը գազի գնի իջեցումն է և գծատերերին վճարվող օրավարձի նվազեցումը:
«Մենք չենք կարող գազի գինն իջեցնել, պետք է սպասարկողների հետ խնդիրը քննարկենք, վարորդների հետ բանակցում ենք, որ շարունակեն աշխատել, մինչև տեսնենք՝ հարցին ինչ լուծում ենք տալիս»,- լրագրողներին ասաց Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Վարորդները հեռացան տարածքից՝ սպասելու քաղաքապետարանի որոշմանը: