17/12/2014 18:55
Ֆինանսների նախարար. Արհեստական թանկացման համար պետք է փակել բոլոր սողանցքները
Դժվար է գնահատել ու ասել, թե այս իրավիճակը երբ կշտկվի, սակայն ամեն ինչ անում ենք: ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատախան ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով` բոլոր սպեկուլյանտները, ովքեր կփորձեն օգտվել առիթից խստորեն կպատժվեն օրենքի սահմաններում. «Կան սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներ, որոնցից մեկն էլ արհեստական թանկացումն է: Պետք է տարանջատել դա և արհեստական թանկացման համար փակել բոլոր սողանցքները, որպեսզի իրավիճակն արագ կայունացվի: Ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ արհետսական աճը կանխենք: Արժեզրկումը շառ արագ տեղի ունեցավ, բայց դրանից հետ գալը շատ դանդաղ գործընաց է, որի համար ժամանակ կպահանջվի»:
Նա վստահեցրեց, որ իրավիճակը վերսահկողության տակ է գտնվում, ուստի բոլոր քայլերը հաշվարկված են: Դիտարկմանը` արդեն խանութներ են փակվում, նախարարը պատասխանեց. «Բնականաբար կլինեն նման դեպքեր, քանի Հայաստանի տնտեսությունը հայտնվել է այնպիսի վիճակում, որ տնտեսվարողների համար ևս դժվար է»:
Հարցին` հարկերը նվազեցնելու հարց քննարկվե՞լ է, նախարարը բացասական արձագանքեց՝ ընդգծելով, որ հարկերը նվազեցնելու անհրաժեշտություն չկա:
«Մենք հակված չենք կոշտ հարկային քաղաքականություն վարել, սակայն այլ տարբերակ չունենք: Փորձում ենք տնտեսությունն աշխուժացնել, մինչև ոտքի կկանգնենք: Կրկնում եմ` ամեն ինչ անում ենք՝ իրավիճակը կայունացնելու համար: Պետք է կանոնակարգվի հարկային քաղաքականությունը, որպեսզի իրավիճակը շտկվի: Մենք կարող ենք գործողություններ ձեռնակել, բայց այս իրավիճակը թույլ չի տալիս: Պետք է նախ խորը վերլուծել: Մասնագետների համար ևս անորոշությունները շատ են, ուստի պետք է լավ աշխատել»,- մանրամասնեց նա:
Գ. Խաչատրյանն ընդգծեց նաև, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ ևս առանձին քննարկումներ են կազմակերպվում, առանձին հանդիպումներ են կազմակերպվում նաև գործարարների ու համապատասախն կառույցի ներկայացուիչների հետ:
Անդրադառնալով ռիսկերին` նախարարը ևս շեշտեց, որ ներկրողներն էլ արտահանողներն էլ ռիսկեր ունեն, ուստի անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են իրավիճակը շտկելու համար:
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ ում ընթանում են փակ քննարկումներ, որին մասնակցում են ինչպես պատգամավորները, այնպես էլ` համապատասխան կառույցների ներկայացուցիչները: Նիստի ավարտից հետո հավանաբար հայտարարություն կտարածվի: