17/12/2014 13:31
Ազատամարտիկ. Իշխանությունները մեղավոր են՝ երկիրը Սոդոմի և Գոմորի վերածելու համար
«Իշխանությունների նյարդերը տեղի են տալիս դրա համար նրանք դիմում են այսպիսի գործողությունների: Այս իշխանությունները ձախողել են բոլոր բնագավառները, բոլոր բնագավառները ապականել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իր հետ կապված միջադեպին, ասաց օրերս ծեծի ենթարկված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Նա նշեց, որ իրենք պատերազմ անցած մարդիկ են և կարող են գտնել այդ մարդկանց, որ դիմել են այդ հարվածին:
«Ծեծի նպատակն էր, հավանաբար, անել այդպես, որ մենք լռենք, չգործենք, դադարեցնենք մեր պայքարը»,- նշեց Ս. Սարգսյանը:
Նա նաև ասաց, որ իշխանությունները մեղավոր են երկիրը Սոդոմի և Գոմորի վերածելու համար:
«Մենք չունենք այսօր Հայաստանում օրինական իշխանություններ»,- նշեց Ս. Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ազատամարտիկների դաշինքը կայանում է, միավորումը տեղի է ունենում իրենց գաղափարների և տեսակետների շուրջ:
«Մենք պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնք մտահոգված են Հայաստանի ապագայով», -հավելեց Ս. Սարգսյանը: