17/12/2014 19:43
ՆԱԽԱԴԵՊ. «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հետաքննող լրագրողներին կվճարի 100.000 դրամ` հեղինակային իրավունքի խախտման համար. Hetq.am
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի, մասնակի բավարարեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցն ընդդեմ «Վերջին բլոգ» լրատվական կայքի (հիմնադիր` «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ, www.1in.am): Այս մասին տեղեկացնում է Hetq.am-ը:
Հետաքննողները պահանջում էին վերացնել հեղինակային իրավունքի խախտումները, այն է` «Վերջին բլոգ» կայքից հեռացնել կամ օրենքի պահանջներին համապատասխանեցնել «Հետքի» թվով 8 հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող նյութերը, ինչպես նաև վճարել փոխհատուցում` 200.000 դրամի չափով:
Դատարանը որպես փոխհատուցում բավարարեց 100.000 դրամի չափով, ինչպես նաև հօգուտ «Հետաքննող լրագրողների» բռնագանձեց նաև դատական ծախսերը`158.000 դրամի չափով:
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո, որը հանրությանը ավելի հայտնի է «copy past»-ի դեմ պայքարի օրենք, սա առաջին դատական ակտն է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: