17/12/2014 10:10
Ըստ Բագրատյանի` դոլարի թանկացումը երկու պատճառ ունի
Դոլարի փոխարժեքի տատանումների շուրջ «Հրապարակը» զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ: Հարցին` ամեն օր դոլարը թանկանում է, կարելի է ասել` օրական 10 դրամ: Այսօր արդեն վաճառքի գինը 519 դրամ է: Ինչո՞ւ է դոլարի փոխարժեքն այսչափ կտրուկ ավելանում, Բագրատյանը պատասխանել է. «Ինձ թվում է` դոլարի թանկացման հարցում երկու պահ կա. Առաջինը Ռուսաստանի վիճակն է: Ոչ այնքան, որ դրա հետ կապված տրանսֆերտներն են պակասել, այլ այն, որ սպասելիքները, որ տրանսֆերտները շուտով կպակասեն:
Միևնույն ժամանակ աշխարհում էժանանում է գազն ու նավթը, իսկ մեզ մոտ սխալ պայմանագրերի ու մենաշնորհային վիճակի պատճառով գազի, նավթի գները չեն իջնում: Այսպիսով տրանսֆերտներն ու Ռուսաստանի վիճակն ընդհանուր ֆոնն են, որ բերում են դոլարի թանկացման»: