17/12/2014 15:38
«Ռոստելեկոմն» ընդլայնում է վճարումների իրականցման հնարավորությունները
Բաժանորդներին առավել մոտ գտնվելու և ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ դարձնելու նպատակով «Ռոստելեկոմը» սկսել է վճարումներ ընդունել նաև մի շարք առաջատար բանկերի միջոցով: Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այսուհետ յուրաքանչյուր ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդ ստացած ծառայությունների դիմաց ամսական վճարումները կարող է կատարել հետևյալ բանկերի մասնաճյուղերում՝
-Կոնվերսբանկ (վճարում մասնաճյուղերում և առցանց, ինտերնետ-բանկից օգտվող հաճախորդների համար),
-Հայէկոնոմբանկ (վճարում մասնաճյուղերում),
-Առէսքիմբանկ (վճարում մասնաճյուղերում),
-Ամերիաբանկ (վճարում մասնաճյուղերում),
-Հայբիզնեսբանկ (վճարում մասնաճյուղերում):
«Հայաստանյան բաժանորդների աճին զուգընթաց «Ռոստելեկոմը» շարունակական աշխատանքներ է իրականացնում սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ:
Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր բաժանորդի հարմարավետությունը, և ելնելով նրանց կարիքներից՝ այսօր մեր համակարգերն ինտեգրացվել են նաև բանկերի հետ՝ պարզեցնելով վճարումների գործընթացը երևանյան և մարզային բնակիչների համար: Սա դեռ սկիզբն է, քանի որ սպասարկման բարելավումը ընկերության զարգացման առանցքային ուղղություններից է հանդիսանում: Մոտ ապագայում հայաստանյան մի շարք բանկեր նույնպես կմիանան այս գործընթացին» - նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: