17/12/2014 16:40
Վարդան Պետրոսյանի գործ. Հօգուտ տուժողների պահանջում են բռնագանձել ավելի քան 11 մլն դրամ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց վերսկսել Վարդան Պերոսյանի գործով դատաքննությունը:
Նախատեսվում էր, որ այս դատական նիստի ընթացքում ճառով հանդես կգա դատախազ Արթուր Սարգսյանը, սակայն գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը քաղաքացիական հայց ներկայացրեց:
Փաստաբանի խոսքով` վթարի մեղավորը Վ. Պետրոսյանն է և միջնորդեց նրանից հօգուտ գործով տուժող Տաթևիկ Հակոբյանի բռնագանձել 10.165.213 ՀՀ դրամ` բուժման, ինչպես նաև փաստաբանական ծառայությունների համար:
Վ. Պետրոսյանից հօգուտ տուժող Արթուր Հակոբյանի փաստաբանը միջնորդեց բռնագանձել 1.145.800 ՀՀ դրամ, Նաիրա Հայրապետյանին և Աննա Կարապետյանի՝ 400 հազարական դրամ, Հայկ Հակոբյանի և Էմմա Հակոբյանի՝ 250 հազարական դրամ:
Վ. Պետրոսյանը ասաց, որ Տաթևիկի բուժումը դեռ փետրվարից պետք է սկսվեր և ներկայացվածն իր համար անսպասելի է:
Վ. Պետրոսյանի պաշտպաններ Նիկոլայ Բաղդասարյանն ու Սամվել Ջաղինյանը 15 րոպե խնդրեցին դատարանից՝ հայցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու համար: