Ձևավորվող համաշխարհային տնտեսական նոր օրակարգն ու Հայաստանը

17/12/2014 17:21

Ձևավորվող համաշխարհային տնտեսական նոր օրակարգն ու Հայաստանը


Աշխարհում և հատկապես Եվրասիա մայրցամաքում ուրվագծվող տնտեսական ճգնաժամի էությունը լավագույնս ըմբռնելու և միտումները գնահատելու համար նախևառաջ անհրաժեշտ է վեր հանել դրա հիմքերը, դրդապատճառներն ու ընդգրկման աշխարհագրական շրջանակները: Այդ նպատակով, եթե ներկա գլոբալ տնտեսական հիմնախնդիրները համեմատենք, ասենք, 2000-ականների առաջին տասնամյակի ավարտին բռնկված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, ապա ելակետային պետք է համարել առնվազն 2 առանցքային տարբերություններ՝ նախ այն, որ ներկա գործընթացների ենթատեքստում առաջնային են քաղաքական գործոնները և երկրորդ՝ ի տարբերություն 2008-ի (ճգնաժամը սկիզբ առավ ԱՄՆ-ից), զարգացումների թատերաբեմը Եվրասիան է: Հաշվի առնելով վերոնշյալն՝ աներկբայորեն պետք է փաստել, որ ներկայում առաջացած գլոբալ տնտեսական հիմնախնդիրներում բավականաչափ  մեծ չափաբաժին ունի դրանց արհեստածին և նպատակաուղղված առանձնահատկությունը՝ պայմանավորված առկա աշխարհաքաղաքական գործընթացներով և հատկապես՝  միջազգային տնտեսական և քաղաքական կարևորագույն դերակատարներից մեկի՝ ԱՄՆ-ի հետապնդած աշխարհաքաղաքական շահերով ու վարած ֆինանսատնտեսական քաղաքականությամբ:

Այս համատեքստում կարելի է առանձնացնել մի քանի գործոններ, որոնք անկյունաքարային են ներկա տնտեսական հիմնախնդիրների առանցքում՝

1. Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ հայտարարված տնտեսական և քաղաքական պատժամիջոցները՝ լավագույնս հաշվարկված այդ երկրի տնտեսության կառուցվածքային առանձնահատկություններին համապատասխան
2. Նավթի համաշխարհային գների պարբերական և նպատակաուղղված անկումը
3. Համաշխարհային շուկայում ամերիկյան դոլարի դիրքերի ամրապնդումը
4. ՌԴ տնտեսության լրջագույն ազդեցությունը հատկապես հետխորհրդային տարածքի և Արևելյան Եվրոպայի մի շարք պետությունների վրա 
5. Ճգնաժամի թատերաբեմ հանդիսացող աշխարհագրական տարածքի սպառողական շուկաներում առկա խուճապային տրամադրությունները:

Թվարկված գործոնների բովանդակությունից ելնելով՝ ակնհայտ է դառնում, որ միայն դրանց չեզոքացման պարագայում և բնականաբար դրան հաջորդած որոշակի ժամանակային սահմաններում աստիճանաբար համաշխարհային տնտեսությունը կվերականգնի իր ընթացքի հարաբերական կայունությունը:

Թերևս, նույն այդ գործոնների արհեստածին բովանդակային առանձնահատկություններն ու դրանց օբյեկտիվ հետևանքներն են, որ բավականաչափ բարդացնում և գրեթե անհնարին են դարձնում առկա գործընթացների ազդեցությամբ տնտեսական խնդիրներ կրող բազմաթիվ երկրների՝ որևէ գործիքակազմի կիրառմամբ կանխելու դրանց բացասական ազդեցությունը սեփական տնտեսությունների վրա:

Ելակետային ընդունենելով վերոնշյալը՝ և իհարկե, գնահատելով Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի մոտեցումներն ու նպատակները հատկապես Արևելյան Եվրոպայում ծավալվող գործընթացների նկատմամբ՝ կարելի է տանել այն իրավիճակային սահմանագծերը, որոնք կստիպեն Միացյալ Նահանգներին վերանայել կամ մեղմել ներկայում տարվող տնտեսական քաղաքականությունը՝

1. Որևէ կերպ չհանգեցնել ճգնաժամային այնպիսի իրավիճակի, երբ  Ռուսաստանի իշխանությունները երկրի ներսում խորացող խնդիրները ստիպված կլինեն լուծել ագրեսիվ քաղաքականությամբ և ռազմական գործողությունների դիմելու ճանապարհով (եթե իհարկե ԱՄՆ-ը չունի նման հեռահար նպատակներ):
2. Որևէ կերպ թույլ չտալ Վաշինգտոն-Մոսկվա հակամարտության այն աստիճանի խորացում, որը էական տարաձայնություններ, անգամ քաղաքական ընդհարում կառաջացնի նաև ԱՄՆ-ի և եվրոպական առանցքային դերակատարների միջև:

Այս համատեքստում, պետք է փաստել, որ ներկայում խորացող տնտեսական խնդիրների չեզոքացումը ոչ թե ժամանակային բնույթ է կրում, այլ իրավիճակային, հետևաբար բավականաչափ բարդ է, գրեթե անհնարին  դրա համար որոշակի ժամանակային սահմանների կանխատեսումը:

Հենց ներկա տնտեսական գործընթացների հակամարտային բնույթն է, որ թույլ չի տալիս դրանց անուղղակի թիրախ դարձած պետություններին՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու՝ ճգնաժամային զարգացումները հնարավորինս մեղմելու համար: Բանն այն է, որ համաշխարհային տնտեսության ներկա հիմքերն ու առանձնահատկությունները և դրանցում ԱՄՆ-ի գերակա դիրքերը հնարավորություն են ընձեռում խելամիտ և նպատակաուղղված քաղաքականության իրականացման միջոցով առավելագույն և տրամաբանորեն հաշվարկված հերթականությամբ հարվածներ հասցնել թիրախավորած պետություններին՝ կենտրոնացնելով նրանց անարդյունավետ կարճաժամկետ լուծումների փնտրտուքի վրա և, ըստ էության, հնարավորություն չթողնելով երկարաժամկետ միջոցների ձեռնարկման համար:

Ստեղծված իրավիճակում ներկա տնտեսական հիմնախնդիրներից առավելագույնս տուժում են ոչ դիվերսիակացված, հիմնականում էներգակիրների վաճառքից կախված, ներքին ինքնաբավ հիմքով տնտեսություններ չունեցող պետությունները (առաջին հերթին Ռուսաստանը) և վերջիններից էական կախվածություն ունեցող երկրները:

Հենց այս հարթության մեջ պետք է դիտարկել նաև ՀՀ վրա ճգնաժամի ազդեցության շոշափելի հետևանքները՝ ընդգծելով առնվազն 3 կարևոր հանգամանք՝ նախ Հայաստանի տնտեսության առարկայական կախվածությունը Ռուսաստանից, երկրորդ՝ հայրենի տնտեսության կառուցվածքային թերությունները (հատկապես ներմուծման բարձր ցուցանիշը) և, իհարկե, իրավիճակի հոգեբանական առանձնահատկությունները՝ պայմանավորված հատկապես հասարակության շրջանում տիրող տարեմուտին բնորոշ խուճապային տրամադրություններով:

Հիմք ընդունելով ներկա համաշխարհային տնտեսական գործընթացների՝ վերը նշված բովանդակային առանձնահատկությունների տրամաբանությունը՝ անհերքելի է դառնում այն հանգամանքը, որ ՀՀ ո′չ կառավարությունը, ո′չ Կենտրոնական բանկը բավարար հնարավորություններ չունեն որևէ միջամտությունների ճանապարհով գլոբալ գործընթացների հետևանքների վրա էական կանխիչ ազդեցություններ ունենալու (անգամ հատուկ միջամտությունների միջոցով դրամի փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու փորձերը դատապարտված են տապալման):

Մինչդեռ սա բնավ էլ չի նշանակում, որ իրավիճակը բացառապես արտաքին գործընթացներով բացատրելով՝ պատկան մարմինները պետք է ձեռնածալ հետևեն հակամարտ աշխարհաքաղաքական բևեռների բախման ընթացքին: Բնավ ոչ, Հայաստանի պարագայում հրամայական է առաջացել «նոր հեծանիվ հորինելու»՝ նոր ազգային տնտեսական քաղաքականություն մշակելու և կենսագործելու. ինչպես Չերչիլն է ժամանակին ասել՝ «Յուրաքանչյուր ճգնաժամ ստեղծում է նոր հնարավորություններ»:

Իսկ ներկա պայմաններում գործարար և հասարակական շրջանակներում առկա խուճապային տրամադրությունները հնարավորինս մեղմելու համար կարելի է առաձնացնել մի քանի առաջնային քայլեր՝

1. Նախ և առաջ, Հայաստանի իշխանությունները պետք է լինեն առավելագույնս անկեղծ, թափանցիկ՝ հնարավորինս մատչելի կերպով ներկայացնելով ստեղծված իրավիճակի հիմնապատճառները:
2. Հետևողականորեն և սկզբունքային քայլեր իրականացնել, անհրաժեշտության դեպքում խստագույն պատիժ կիրառել իրավիճակն անհարկի ապակայունացնող բոլոր սպեկուլյատիվ գործողությունների դեմ:
3. Հետևողական հոգեբանական-քարոզչական գործունեության միջոցով փորձել ուղղորդել տնտեսական հարաբերությունների յուրաքանչյուր սուբյեկտի(անհատից, ընտանիքից մինչև տնտեսվարող) տնտեսական վարքը՝ ջանալով սահմանափակել նրանց ոչ հաշվարկված գործողությունները: 
4. Անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ տրամագծորեն փոխելու վարվող տնտեսական քաղաքականությունը, տնտեսության կառուցվածքը՝ մշակելով ինքնաբավ տնտեսական համակարգ ստեղծելու սկզբունքային և հավակնոտ ծրագիր՝ գրագետ կերպով հաշվարկված ժամանակափուլերով:

Հ.Գ. Թեպետ տնտեսագետ չեմ, և առաջարկածս վերլուծությունն ու տեսակետերն իրենց հիմքում քաղաքական են, բայց առկա իրավիճակի յուրահատկությունն, անխոս, անհրաժեշտություն է առաջացնում նաև քաղաքական մոտեցումների վերհանման:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:16 Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար Այսօր, 17:04 Սամարայում օպերատիվ միջոցառումներ են․ Հայտնաբերում ու հաշվառում են ՌԴ քաղաքացիություն ստացած նախկին միգրանտներին, որոնք մինչ այս խուսափել են զինվորական հաշվառումից Այսօր, 16:51 Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը. ՔԿ Այսօր, 16:46 Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. ՌԴ դեսպան Այսօր, 16:37 ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտել (Տեսանյութ) Այսօր, 16:27 Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ՝ հավատալով շուկա մուտք գործելու վերաբերյալ ԵՄ խոստումներին. Ռուսաստանի ԱԳՆ Այսօր, 16:23 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:13 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 16:04 Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյան Այսօր, 15:53 Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 15:51 Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվել Այսօր, 15:48 Արագածոտնի մարզում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Այսօր, 15:41 «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Այսօր, 15:36 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Այսօր, 15:27 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը Այսօր, 15:19 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան Այսօր, 15:07 Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին Այսօր, 15:04 Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը (Տեսանյութ) Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը