17/12/2014 11:50
Ցեմենտն էլ է թանկանում
Քիչ առաջ տեղեկացանք, որ դոլարի անկառավարելի արժևորման ֆոնին թանկանում է նաև շինանյութը և մասնավորապես ցեմենտը:
Aysor.am-ի խմբագրությանը դիմած քաղաքացին, ով շինանյութի վաճառքի կետ ունի, տեղեկացրեց, որ ցեմենտ մատակարարող ընկերությունը նախօրեին իրեն զգուշացրել էր, որ մեկ օր դադարեցնեն ցեմենտի վաճառքը, քանզի այսօրվանից ամեն պարկը 100 դրամ թանկ են առաքելու ու ըստ այդմ էլ` թանկ պետք է վաճառվի: Սակայն այսօր առաքիչը տեղեկացրել է, որ դարձյալ առաքում չի իրականացնի, քանի որ ամեն պարկը ոչ թե 100 դրամով է թանկանալու, այլ ավելի շատ, բայց թե որքա՞ն` այս պահին ասել չի կարող: