17/12/2014 09:28
Մայրաքաղաքի լավագույն ժամանցային վայրերից մեկը՝ «Քլաբ 12»-ը փակվել է
Օրերս փակվել է մայրաքաղաքի լավագույն ժամանցային վայրերից մեկը՝ «Քլաբ 12» ակումբը: «Հայկական Ժամանակի» տեղեկություններով, ակումբը խնդիրներ ունի հարկայինի հետ: Իսկ ավելի կոնկրետ՝ վերջիններս են խնդիրներ ստեղծել, որի արդյունքում «Քլաբ 12»-ը փակվել է: Այս պահի դրությամբ հայտնի չէ՝ ակումբը կսկսի՞ իր գործունեությունը, թե՝ ոչ «Քլաբ 12»-ի դռները կողպված են:
Ակումբը տեղակայված է Երևանյան հին ու պատմական շենքերից մեկում՝ Աբովյան 1 հասցեում: Այնտեղ բարձրակարգ ջազային համերգներ էին կազմակերպվում հանդես էին գալիս երևանյան լավագույն խմբերն ու կատարողները: