18/12/2014 20:47
Ադրբեջանում «խելացի» ավիառումբեր են արտադրելու
Հաջորդ տարի Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է սկսել «խելացի» ավիացիոն ռումբերի արտադրություն:
Minval.az-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
Նա նշել է, որ այս պահին ավիառումբերը փորձաքննություն են անցնում:
Նշվում է, որ Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը ցուցադրել է «խելացի» ավիառումբերը Բաքվում կայացած «ADEX-2014» զենքերի ցուցահանդեսի ընթացքում: