18/12/2014 16:02
Բակո Սահակյանը մասնակցել է Մ. Մաշտոցի անվան գրադարանի 90-ամյակի միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի նախագահը շնորհավորել է գրադարանի աշխատողներին, երախտագիտություն հայտնել նրանց ազնիվ աշխատանքի համար՝ կարևորելով գրադարանային գործը մշակույթի զարգացման և մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից: