18/12/2014 12:31
Դարձյալ 50 մլն եվրո վարկ և 2 մլն դրամաշնորհ
Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև կկնքվի «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրեր: Այս մասին այսօր Կառավարության նիստում ներկայացրեց Հհ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Ֆինանսական միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը, նաև կօգտագործվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով Ախուրյան գետի վրա 25 մլն մ³ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու համար, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու համար, ինչպես նաև հարակից ծառայությունների համար:
50 մլն եվրո արժողությամբ վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: