18/12/2014 13:05
Էրդողան. ԵՄ-ն իրավունք չունի ժողովրդավարության դասեր տալ Թուրքիային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ն իրավունք չունի ժողովրդավարության դասեր տալ Թուրքիային, ով ինքը կարող է այդպիսի դաս տալ:
Itar-tass-ի փոխանցմամբ, Բրյուսելը խստորեն դատապարտել էր Թուրքիայի իշխանություններին նախորդ շաբաթ 20 լրագրողի ձերբակալության համար:
Էրդողանը խորհուրդ է տվել ԵՄ-ին բացատրել, թե ինչ է տեղում ունենում Եվրոպայում՝ կապված ռասայականության, իսլամաֆոբիայի և խտրականության հետ:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այն ուժերը, որոնք փորձում են Թուրքիայի վրա մատ թափ տալով նրան դասեր տալ, պետք է գիտակցեն, որ նրանք այլևս գործ չունեն հին Թուրքիայի հետ:
Անդրադառնալով Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններին՝ Էրդողանը նշել է, որ նրանք տասնամյակներ շարունակ ժամանակ են ձգում: Նա կոչ է արել կա՛մ ընդունել Թուրքիային կա՛մ ոչ, իսկ Թուրքիան կարող է գնալ սեփական ճանապարհով: