18/12/2014 16:36
Պուտին. Իմ անձնական կյանքում ամեն ինչ կարգին է
Իմ անձնական կյանքում ամեն ինչ կարգին է: Այս մասին այսօր իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:
«Ամեն ինչ կարգին է, մի անհանգստացեք: Մի անգամ ծանոթներից մեկն ինձ հարցրեց՝ «ընդհանրապես դու սեր ունե՞ս», պատասխանեցի՝ այո: Շարունակեց՝ «դու ինչ-որ մեկին սիրո՞ւմ ես», ասացի՝ այո, «իսկ քեզ սիրու՞մ են»՝ ասացի այո: Նա էլ՝ «դե Փառք Աստծո»,- ասաց Վլադիմիր Պուտինն՝ ևս մեկ անգամ նշելով, որ ամեն բան կարգին է: