18/12/2014 15:54
Պուտին. Մեր արջուկին երբեք հանգիստ չեն թողնի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեկան ամփոփիչ ասուլիսին հարցերի մեծ մասը վերաբերում էին երկրում ստեղծված տնտեսական իրավիճակին.
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր տնտեսության հետ, դա Ղրիմի պատասխա՞նն է: Միգուցե, ժամանա՞կն է անկեղծ ասել»,- Պուտինից հետաքրքրվեց լրագրողներից մեկը:
«Ոչ: Դա Ղրիմի պատասխանը չէ: Դա պատասխանն է, ավելի ճիշտ դա գինն է մեր ինքնապահպանման բնական ցանկության: Ես արդեն ասել եմ՝ Բեռնիլի պատի կործանումից հետո, ԽՍՀՄ փլուզումից հետո մենք լիովին բացվեցինք մեր գործընկերների առաջ: Եվ ի՞նչ տեսանք: Ուղղակի ու լիովին աջակցություն ահաբեկչությանը Հյուսիսային Կովկասում: Եվ ի՞նչ, գործընկերներն այդպես վարվու՞մ են: Սա փաստ է: Ամեն հարցում՝ մենք ինչ էլ անենք, մենք միշտ հանդիպում ենք հակադրության ու պայքարի մեր դեմ: Հիշենք՝ ինչպես էինք մենք պատրաստվում 2014թ.-ի Օլիմպիական խաղերին ու ի՞նչ քննադատություն ստացանք ի պատասխան»,- ասաց Վլադիմիր Պուտինը՝ շարունակելով.
«Ես արդեն մի անգամ բերել եմ այս օրինակը, հիմա էլ ասեմ: Մեր վերաբերյալ ամենահայտնի սիմվոլը՝ արջն է և իմ գլխում միշտ մի միտք է ծագում: Իսկ, եթե մեր արջուկը տայգայում չընկնի խոզերի հետևից այլ ուղղակի իր համար սնվի բույսերով, հատապտուղներով, միգուցե նրան հանգիստ կթողնե՞ն, ոչ, չեն թողնի: Չեն թողնի, քանի որ ցանկանում են նրան կապի տակ պահել, իսկ հենց կարողանան կապի տակ պահել կպոկեն և ատամները, և չանչերը»,- ասաց Վլադիմիր Պուտինը` հիշեցնելով, որ բազմիցս, անգամ պաշտոնատար անձանց մակարդակով ասվել է` արդար չէ, որ ամբողջ Սիբիրը ռուսներին է պատկանում:
«Ուրեմն այն, որ Մեքսիկայից սեփականացնում են Տեխասը, դա արդար է, իսկ որ մենք իշխում ենք մեր հողում արդար չէ՞: Այնպես որ հարցը Ղրիմը չէ, հարցն այն է, որ մենք պաշտպանում ենք մեր ինքնուրույնությունն ու պետականությունը: Եվ մենք մի ընտրություն ունենք՝ ցանկանում ենք անցնել այս դժվարությունների միջով ու մեր տնտեսությունը դարձնել ինչ-որ տեղ ավելի լավը, ավելի ինքնուրույն, թե՞ ցանկանում ենք, որ մեր մորթին կախեն ինչ-որ պատից»,- ասաց ՌԴ նախագահը: