18/12/2014 12:05
Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, Արարատյան դաշտում էապես չի փոխվի:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Երևանում դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ: