18/12/2014 13:50
Ռուբլին ու դրամը կայունանում են
Ռուսական արժույթի շուկաներում դոլարի ու եվրոյի կուրսը սկսել է նվազել նախորդ օրվա նման: Ինչպես նշում է Интерфакс-ը, եվրոն կազմել է 72.9 ռուբլի՝ նվազելով 2.2 ռուբլով, դոլարը՝ 58.82 ռուբլի, 1.4 ռուբլով նախորդ օրվանից պակաս:
Փորձագետները կարծում են, որ ռուբլու կայունացումը պայմանավորված է ռուսական իշխանության հակաճգնաժամային քայլերով: Միաժամանակ նավթի գները սկսել են կրկին աճել, որը ևս օգնում է ռուբլու կայունացմանը:
Նշենք, որ Հայաստանում ևս դրամն այսօր կայունացման միտումներ է ցուցաբերել: Նախօրեին ԿԲ-ն ասուլիս էր հրավիրել, իսկ երեկոյան Ազգային ժողովում տեղի էր ունեցել փակ նիստ այս թեմայով: Հայաստանյան իշխանությունների հավաստիացումները, միաժամանակ ռուսական շուկայի կայունացումը նկատելիորեն ազդել են դրամի այսօրվա կայունացման վրա: