18/12/2014 20:32
Ռուսաստանում ապօրինի ծառահատում է կատարել. Հայաստանում բռնել են
Դեկտեմբերի 17-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ոսկեհասկ գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Շանթ Գ.-ն, որը հուլիսի 1-ից ՌԴ Պրիմորիայի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 260 հոդվածի 3-րդ մասի /ապօրինի ծառահատում/ մեղադրանքով:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: