18/12/2014 09:27
Սամվել Ալեքսանյան. «Ուզում եմ էթամ Ամերիկա կռուգ տամ, գամ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ ԱՄՆ դեսպանի կողմից իրեն վիզա տրամադրելու հայցի մերժման առնչվող «Ժամանակի» հարցին ի պատասխան ասել է. «Ես դիմում եմ, իրանք էլ չեն տալիս, ես դիմում եմ, իրանք էլ չեն տալիս»:
Գործարարը տեղյակ չէ, թե ինչու իրենց վիզա չեն տրամադրում: «Էթամ մի հատ կռուգ տամ, գամ»,-ԱՄՆ իր այցի վերաբերյալ ասել է նա: Լրագրողի այն դիտարկմանը, արդյոք ցանկանո՞ւմ է այնտեղ բիզնես ներդրում անել Ալեքսանյանը պատասխանել է. «Ազիզ, ես պոլիտիկայով եմ զբաղվում, պոլիտիկայից հարց կա տվեք ընձի, չկա՝ մի տվեք»: