18/12/2014 20:17
Վրաստանը տեղի ադրբեջանցիներին է փոխանցել 23 մզկիթ
Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել Վրաստանի մահմեդականների վարչությանը փոխանցել 23 մզկիթ:
Contact.az-ի փոխանցմամբ՝ 23 մզկիթները գտնվում են Վրաստանի հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում: Տարբեր գնահատականներով այդտեղ բնակվում է 300-400.000 ադրբեջանցիներ:
Մուֆթի Բեգլար Աբաշիձեն հայտարարել է, որ դրական է գնահատում այդ քայլը: Նրա խոսքով, Վրաստանի մահմեդականների վարչությունը իրավաբանական անձ է և Վրաստանի տարածքում գտնվող բոլոր մզկիթները պետք է գրանցված լինեն:
Քվեմո-Քարթլի ադրբեջանցիների հոգևոր կենտրոնը մինչև 2009 թ.-ին գտնվում էր Բաքվում՝ Կովկասի մահմեդականների վարչության տնօրինության ներքո: Հետագայում նրանք սկսեցին ենթարկվել Վրաստանի մահմեդականների վարչությանը: