18/12/2014 19:03
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կրկին հաղթեց Էստոնիային
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է ֆուտզալի Էստոնիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը: Առաջին հանդիպումն ավարտվել էր 3:1 հաշվով հօգուտ մեր հավաքականի: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կրկին հաղթանակ տոնեց, այս անգամ՝ 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Հենրիկ Գրիգորյանը և Էռնեստ Ակոպովը:
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը կմրցի Արարատ-ՏՏՈւ ակումբի հետ: