18/12/2014 09:51
Հայաստանցիների մեծամասնությունը հոգու խորքում ընդունում է բռնության «անխուսափելիությունը». «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Ինձ թվում է` այսօր արդեն չի կարելի ասել, որ մենք շատ երիտասարդ պետություն ենք, կամ որ պատերազմի մասնակիցները նոր են եկել ռազմաճակատից, և դրանով բացատրել մեզնում տարածված բռնության մթնոլորտը: 90-ականներին երկրապահներն էին մարդ ծեծում, 2000-ականներին մարդ էին ծեծում օլիգարխների թիկնապահները:
Այնպես որ, թող ոչ ոք հրեշտակ չձևանա: Թե հիմա ով է դա անում, դժվարանում եմ դասակարգել որևէ խմբի մեջ: Բայց «գաղափարախոսությունը» նույնն է, «բա որձ տղերք են, բա մի հատ տեղն էկած վախտ չափալախ չտա՞ն»: Եվ հետաքրքիրն այն է, որ չնայած նման մտածելակերպը հրապարակավ դատապարտվում է, սակայն հոգու խորքում հայաստանցիների մեծամասնությունը ընդունում է բռնության «անխուսափելիությունը»: