18/12/2014 10:44
Տրանսպորտը կաթվածահար է լինում. վարորդները գործադուլ են հայտարարել
Վաղ առավոտից գործադուլ են հայտարարել մի շարք երթուղային գծերի վարորդներ: Դրանց թվում են 39, 67, 53, 62 համարների տրանսպորտը սպասարկող վարորդները: Նրանք հավաքվել են Չարբախի շուկայի հարևանությամբ:
Aysor.am-ի տեղեկություններով` գործադուլ են հայտարարել նաև Նոր Նորք գնացող տրանսպորտային միջոցներից մի քանիսի վարորդները, ովքեր փակել են 9-րդ զանգված տանող ավտոճանապարհը:
Վարորդները պահանջում են կարգավորել գազի սակագինը: Բացի այս՝ նրանք դժգոհում են օրավարձերից, որոնք նույնպես բարձրացվել են:
Մեր տեղեկություններով՝ այս վարորդներին պատրաստվում են միանալ նաև այլ երթուղային սպասարկող գծեր: