18/12/2014 10:32
Թանկացումները հասան նաև ԱԺ բուֆետ
Հանրապետությունում նկատվող թանկացումումները շարունակվում են: Օր օրի ավելացող թանկացումների մասին են խոսում ամենուր. թե՛ մամուլում, թե՛ փողոցում, անգամ` տրանսպորտում: Թանկացել են ինչպես առաջին ահրաժեշտության, այնպես էլ մյուս ապրանքատեսակները: Անգամ մարզերում թանկացումների պատճառով խանութներ են փակվել, իսկ մայրաքաղաքների մարկետներից որոշ ապրանքատեսակներ են անհետացել: Բոլորը հիմնականում թանկացումները կապում են դրամի փոխարժեքի հետ: «Թանկացել է դոլարը, թանկացել է նաև ապրանքը»,- պատճառաբանում են վաճառականները:
Ի միջի այլոց. թանկացումները հասել են նաև ԱԺ, ինչը մտահոգությունների առիթ է դարձել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ բուֆետի տնօրենը մանրամասնեց, որ արդեն երկու օր է, ինչ հացը, ինչպես նաև մյուս ապրանքնատեսակները ձեռք է բերում 20-50 դրամ հավելավճարով:
«Բոլորը պատճառաբանում են, թե դոլարն է բարձրացել: Հացն այսօր գնել ենք 25 դրամ հավելավճարով: Անգամ գյուղացիներից, որ ավելուկ եմ գնում, նախկին 500 դրամի փոխարեն այսօր 550 դրամով է վաճառվում: Սա չի կարող նաև մեզ վրա չազդել: Չգիտեմ, թե ինչպես եմ աշխատելու»,- ասաց Էդիկ Գրիգորյանը:
Մեր դիտարկմանը, թե դա չի առնչվում դոլարի փոխարժեքի հետ` նա ընդգծեց, թե վաճառողուհին դա պայմանավորել է ավտոբուսների ու երթուղայինների թանկացմամբ: «Իսկ նա Երևան է գալիս Բջնիից»,- ասաց նա:
Սա փաստում է այն, որ թանկացել են նաև միջպետական տրասնպորտի վճարները: Ու թեև համապատախան մարմինները բացառում են այդպիսի թանկացումները, այնուամենայնիվ իրականությունը հակառակ պատկերն է ցույց տալիս: Օրերս Aysor.am-ն անդրադարձել էր նաև Գառնի-Երևան երթուղայինի թանկացման խնդրին:
Ի դեպ` այսօր լուրեր էին շրջանառվում, թե առաջիկայում գործադուլ են պատրաստվում անել նաև ավտոբուսների ու միկրովտոբուսների վարարդները...