18/12/2014 11:33
Բագրատյան. Տարեկան քանի՞ անգամ դրամը կարող է այսպես արտառոց անկում ապրել
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով իր տպավորությունը նախօրեին տեղի ունեցած փակ քննարկումից:
Գրառման մեջ ասված է.
«Տեղեկատվութըյամբ հանդես եկավ ԿԲ Նախագահը։ Նրա ելույթում ասաց, որ ԿԲ համարում է որ դրամի արժեզրկման պատճառներ չկան։ Այն թերարժևորված է։ Ուշադիր զննել ենք ամեն բան և որևէ արտառոց երևույթ չենք նկատել։ Ստացվում է դրամի արտառոց անկումը ֆինանսական շուկայի միակ արտառոց իրադարձությունն է։
Վախենալուն այն է, որ բնական հարց է ծագում. լավ տարեկան քանի՞ անգամ դրամը կարող է այսպես արտառոց անկում ապրել։ ԿԲ նախագահը մերթընդմերթ նշում էր նաև, որ դրամը ռուսական ռուբլու հետ կապ չունի։ Այդ քննարկումների ընթացքում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Ռուսաստանի Բանկի դոլարային ինտերվենցիաների շնորհիվ ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ 85-ից հասավ 60-ի։ Բարձրացավ նաև նավթի գինը։
Երեկոյան դրամը նույնպես սկսեց ցույց տալ կայունացման նշաններ։ Ստացվում է, որ տնտեսվարողների համար կարճաժամկետ հատվածում աշխատում է ռուսական ռուբլու սինդրոմը (երեկ կատարված վերլուծության երկրորդ գործոնը)։
Եթե Ռուսաստանի բանկը իր ինտերվենցիաները պահպանի, ապա այն կարող է կայունացնել նաև դրամի փոխարժեքը։ Ովքեր ռուբլիներ ունեն, ճիշտ ժամանակն է դոլար դարձնելու։