18/12/2014 14:45
Մասնագետ. Հայաստանում սեռավարակների աճ է նկատվում
«Վերջին տարիներին Հայաստանում սեռավարակների աճ է նկատվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի անանուն խորհրդատվության և հետազոտման ծառայության համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ աճել են այն ծառայությունները, որտեղ հնարավոր է հայտնաբերել սեռավարակ, արդյունքում էլ շատ դեպքեր են արձանագրվում:
«Սեռավարակների իրական պատկերը դժվար է ներկայացնել»,- ասաց նա՝ նշելով, որ ուսումնասիրություններ են կատարվում տարբեր խոցելի խմբերում` օրինակ սեռական ծառայություններ մատուցողների, միգրանտների մոտ:
Մասնագետը նաև նշեց, որ սեռավարակների տեղաբաշխման առումով Շիրակի և Գեղարքունիքի մարզերում արձանագրվում է ամենաշատ դեպքերը. Ամենամեծ թվով արտագնա աշխատանքների մեկնողները հենց այս մարզերից են:
Հ. Հովհաննիսյանը նաև հավելեց, որ այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ 305 ՄԻԱՎ վարակի նոր դեպք: