19/12/2014 15:37
2015-ի մարտի կեսից «Air Armenia»-ն կվերսկսվի գործունեությունը
2015-ի մարտ ամսվա երկրորդ կեսից «Air Armenia» ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանն՝ ավելացնելով, որ հնարավոր է՝ գործարկվի նաև երկու նոր ուղղություն:
Արսեն Ավետիսյանը չհերքեց, որ այժմ «Air Armenia»-ն ունի ֆինանսական խնդիրներ.
«Սակայն «East Prospect Fund»-ի հետ ներդրումային ծրագրի շրջանակներում մենք կկարողանանք վերսկսել գործունեությունը»:
Ասուլիսի մյուս բանախոս, «East Prospect Fund»-ի ներկայացուցիչ Վլադիմիր Բաբիլյովն էլ մանրամասնեց, որ աշխատանքները վերսկսելուց հետո «Air Armenia»-ի երկու նոր ուղղությունները կլինեն դեպի Ասիա և Մերձավոր Արևելք:
«Համագործակցության ընթացքում նախատեսվում է, որ ընկերությունը կունենա նաև 5 նոր օդանավ»,- ասաց Վլադիմիր Բաբիլյովը:
«Air Armenia»-ի տնօերնն անդրադարձավ նաև ընկերության ունեցած պարտքին ու դրա վճարման գործընթացին՝ նշելով, որ արդեն վճարվել է 2800 ուղևորի պարտքը և դեռ պետք է վճարվի 375 ուղևորի գումար: