19/12/2014 11:25
«Ազնվագույն մարզիկ» ճանաչվել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն «Ազնվագույն մարզիկ» անվանակարգով մրցանակ է սահմանել առավել արդար մարզիկների համար:
Ըստ «armnoc.am»-ի՝ պահանջներն են բոլորից շատ դոպինգ ստուգման ենթարկվածը` բացասական արդյունքով /մաքուր վիճակ/, ժամանակին իր գտնվելու վայրի մասին մարզիկի հայտնած տեղեկությունը, հակադոպինգային կազմակերպության հետ ամենաշատ կապ ստեղծողը,դոպինգի վնասակար ազդեցության մասին տարածողը և այլն:
Հայաստանում 2014 թ. սահմանված է երկու մրցանակ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատկացված դրամաշնորհով ՀԱՕԿ –ի փոխանցիկ գավաթը և ՀՀ հակադոպինգային կազմակերպության անվանական մրցանակը :
ՀԱՕԿ –ի հակադոպինգային բաժնի ղեկավար, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի գլխավորած հանձնաժողովը մրցանակները շնորհել է այս մրցաշրջանում Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: